Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Դեկտեմբերի 25-ը` Լյութերանական Ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում  Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները, և՛ բողոքականները:

 

Տարբերվում են միայն տարեթվերը (դեկտեմբերի 25, հունվարի 6 կամ 7)  և օրացույցային ձևերը (Յուլիանական և Գրիգորյան): Եվրոպական և մի շարք այլ պետություններում, որպես թվականության սկիզբ , ընդունված է հենց Քրիստոսի ծննդյան տարեթիվը (P. X. կամ  Annus Domine), որն սկսել են հաշվել միջին դարերում, հետո արդյունքում պարզվեց ՝ 3-4 տարի սխալմամբ: 

 

Ամեն երկիր ու խումբ ունի Ծնունդը նշելու իր յուրահատկությունները: Լյութերականության մեջ Ծննդյան ավանդույթների շարքին են դասվում առաջին հերթին Մոմերը, ընդ որում` տարբեր ձևերի: Տաք մոմերը լույսի, աստղերի խորհրդանիշն են, որոնք փայլում են երկնքում` Քրիստոսի Ծննդյան ժամին: 

 

Ծննդյան պսակ

 

Այն, որպես կանոն, պատրաստվում է սոճու, եղևնու կամ  բրգաձև սոճու ճյուղերից: Հյուսելու ձևերը կարող են տարբեր լինել: Պսակը զարդարվում է մոմերով, երիզներով, փայտե կերպարներով ու կախում են դռան կամ պատի վրա, կամ էլ դնում Ծննդյան սեղանին: Հաճախ ծննդյան պսակի մեջ լինում է 4 մոմ՝ ըստ Ադվենտի (Ծննդյան պաս) Ծննդյանը նախորդող շաբաթների թվի: Ամեն կիրակի ժամերգության ժամանակ վառում են մոմերից մեկը: 

 

Ծննդյան եղևնի

 

Ծննդյան տոնին եղևնի դնելու սովորույթը կապված է լյութերականության և  գերմանախոս երկրների հետորտեղ էլ առաջին անգամ հայտնվել է:  Միայն Պետրոս I-ի օրոք այն եկավ Ռուսաստան, իսկ սովետական դարաշրջանում Ծննդյան եղևնին փոխարինվեց Նոր տարվա եղևնիով: 

 

Ծննդյան աստղ

 

Հիշեցնում է Բեթղեհեմյան  աստղի մասին և սովորաբար կախվում է եղևնու վրա: Մսուրներ, կամ, այսպես կոչված, «ավազակաորջ»: Այս բառը ի սկզբանե նման բացասական իմաստ չի ունեցել, ինչպես այժմ, և նշանակում էր մսուր, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը:  Ինչպես կաթոլիկները, լյութերականները նույնպոես Ծննդյան տոնին դնում են մսուրներ և խաղում Փրկչի Ծննդյան տեսարանը: Համարվում է, որ դրանով Բեթղեհեմը, ասես, մտնում է տներ և եկեղեցիներ, դառնում էլ ավելի մոտ ու ավելի հասկանալի:  Այս ավանդույթի սկզբնաղբյուրում Ծննդյան «կենդանի պատկերն» է, որը կատարվել է Ֆրանցիսկ Ասսիզսկիի և, ըստ Օրդենի, նրա եղբայրների կողմից անտառումէ Գրեչոյի մոտ: Ծննդյան տոնակատարության համար նրանք դրել են մսուրներ, բերել չոր խոտ, իսկական ցուլ և ավանակ: 

 

Այսպես, Ֆրանսիսկո Ասսիզսկին կրկին բացեց քրիստոնյաների աչքերն այն բանի շուրջ, որ Քրիստոսը եղել է մարդ, ով չի ապրել պալատում, այլ ծնվել է մսուրում՝ ապրելով աղքատների և տարբեր ցեղերի հետ։ Նա տանիք չուներ գլխավերևում, այսինքն՝ ավելի մոտ էր, քան կարող էր թվալ սովորական միջնադարյան մարդուն:

 

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ